Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):26

Ա. Լոպուխին

«Տասներկու ամիս հետո, շրջելով Բաբելոնի թագավորական պալատով»։ (Սինոդական թարգ․) [26]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 5(4):25
-------------------------------
[26](Էջմիածին թարգ․) մինչ նա ճեմում էր իր թագաւորական պալատում, Բաբելոնում:
(Արարատ թարգ․ 4։29) Տասներկու ամսից հետո, երբ նա ճեմում էր թագավորական պալատով,
որ Բաբելոնում է,
(Գրաբար) յետ երկոտասան ամսոյն, մինչդեռ’ի վերայ տաճարի թագաւորութեան իւրոյ ճեմէր’ի Բաբելոն։
   
   Պատմամշակութային մեկնություն
   Բաբելոնում գտնվող թագավորական պալատը: Բաբելոնի կառուցման համար Նաբուգոդոնոսորը շքեղ նախագծեր է իրականացրել: Եփրատ գետը բաժանվում էր մի շարք ճյուղերի, որոնք անցնում էին քաղաքով: Թագավորական պալատը, որը  քաղաքի հյուսիսում էր՝ Իշտարի դարպասի մոտակայքում, հոյակերտ կառույց էր, որի կառուցման համար ամենաթանկ նյութերն էին օգտագործվել։ Պալատը շրջապատված էր տեռասավոր պարտեզներով, որոնք հայտնի են եղել արդեն հին աշխարհում, իսկ հետագայում դասվել են «աշխարհի յոթ հրաշալիքների» շարքում: Զբոսայգում դենդրարի է եղել, որտեղ էկզոտիկ ծառեր են աճել: Բացի այդ, Նաբուգոդոնոսորը քաղաքում նաև մի քանի սրբավայրեր և լայն փողոցներ է կառուցել: