Դանիելի մարգարեության մեկնություն 7(6):25

Ա. Լոպուխին

25-27. «Դրանից հետո Դարեհ թագավորը գրեց բոլոր ժողովուրդներին, ցեղերին և լեզուներին, որոնք բնակվում էին ամբողջ երկրի վրա. «Թող բազմապատկվի ձեր խաղաղությունը»»։ [25] «Ես հրամայում եմ, որ իմ թագավորության յուրաքանչյուր շրջանում բոլորը դողան և երկյուղեն Դանիելի Աստծուց, որովհետև Նա կենդանի և հավիտենական Աստված է, և Նրա թագավորությունն անխորտակելի է, իսկ Նրա իշխանությունն անվերջանալի է»: «Նա ազատում ու փրկում է և հրաշքներ ու նշաններ է գործում երկնքում և երկրի վրա. Նա՛ Դանիելին ազատեց առյուծների զորությունից»։ (Սինոդական թարգ․)

   

   Դանիելի Աստծուն որպես կենդանի ու հավիտենական, երկնքում և երկրի վրա հրաշքներ ու նշաններ գործող Աստված խոստովանելով հանդերձ՝  Դարեհը ոչ թե պահանջում է, որ իր հպատակները հրաժարվեն իրենց աստվածներից և հավատան միայն Դանիելի Աստծուն, այլ միայն Նրան վիրավորել է արգելում: Ուստի, Նաբուգոդոնոսորի նման  նա ևս հեռու է Տիրոջ՝ որպես միակ ճշմարիտ Աստված խոստովանելու  հավատ ունենալուց (Դան. 3։96):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Դարեհ արքան հետեւեալը գրեց բոլոր ազգերի, ժողովուրդների եւ լեզուների մարդկանց, որ բնակւում էին ամբողջ աշխարհում.
(Արարատ թարգ․) 6։25 Այն ժամանակ Դարեհ թագավորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին և լեզուներին, որոնք բնակվում էին ամբողջ երկրի վրա. «Թող շատանա ձեր խաղաղությունը։
(Գրաբար) Յայնժամ Դարեհ արքայ գրեաց առ ամենայն ազգս և ազինս և լեզուս, որ բնակեալ էին յամենայն երկրի. Խաղաղութիւն ձեզ բազմասցի՛։