Դանիելի մարգարեության մեկնություն 10(9):12

Սուրբ Հովհան Ոսկեբերան  

Տէրը հաստատեց իր խօսքերը, որ ասել էր մեր մասին եւ մեր դատաւորների մասին, որոնք դատում էին մեզ՝ բերելով մեզ վրայ այնպիսի մեծամեծ չարիքներ, որ չեն եղել ամբողջ երկնքի տակ, ինչպէս որ եղան Երուսաղէմում:
   
   Այստեղ այդ նույնը մատնանշում է նաև Դանիելը և ասում. «Մեզ վրա այնպիսի մեծամեծ չարիքներ են բերում, որ չեն եղել ամբողջ երկնքի տակ, ինչպես որ եղան Երուսաղեմում»։ Ո՞րն է այդ չարիքը: Դա այն է, որ մայրերն ուտում են իրենց երեխաներին: Մովսեսը կանխատեսում է այդ մասին, իսկ Երեմիան դրա մասին խոսում է արդեն որպես կատարվածի: «Ձեր մեջ գտնվող ամենափափկակյաց և քնքուշ կինը, որը քնքուշ ու փափկակյաց լինելու պատճառով փորձ իսկ չի արել երկրի վրա ոտքով քայլելու, չար աչքով պիտի նայի իր ծոցում գտնվող ամուսնուն, իր տղային ու աղջկան, պիտի խորովի և ուտի իր միջից ընկած ընկերքն ու իր իսկ ծնած զավակին» (Բ Օր․ 28:56−57)։ Իսկ Երեմիան, ցույց տալով, որ դա տեղի է ունեցել, ասում է. «Գթասիրտ կանանց ձեռքերը եփեցին իրենց մանուկներին»  (Ողբ․ 4:10)։
   

Ա. Լոպուխին

«Եվ Նա կատարեց Իր խոսքերը, որոնք ասել էր մեր և մեզ դատող մեր դատավորների մասին՝ մեզ վրա այնպիսի մեծ դժբախտություն բերելով, ինչպիսին որ երկնքի տակ չէր եղել և ինչը որ պատահեց Երուսաղեմին»։(Սինոդական թարգ․) [12]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 10(9):3
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Տէրը հաստատեց իր խօսքերը, որ ասել էր մեր մասին եւ մեր դատաւորների մասին, որոնք դատում էին մեզ՝ բերելով մեզ վրայ այնպիսի մեծամեծ չարիքներ, որ չեն եղել ամբողջ երկնքի տակ, ինչպէս որ եղան Երուսաղէմում:
(Արարատ թարգ․ 9։12) Եվ նա հաստատեց իր խոսքերը, որ խոսել էր մեր դեմ և մեզ դատող մեր դատավորների դեմ՝ մեզ վրա մեծ չարիք բերելով. այնպես որ երկնքի տակ նման բան չի եղել, ինչպես որ եղավ Երուսաղեմին։
(Գրաբար) և հաստատեաց զբանս իւր զոր խօսեցաւ ի վերայ մեր, և ի վերայ դատաւորաց մերոց որ դատէին զմեզ՝ ածե՛լ ի վերայ մեր չարիս մեծամեծս, որ ո՛չ եղեն ի ներքոյ ամենայն երկնից՝ ըստ այնմ որ եղեն յԵրուսաղէմ։