Ովսեեի մարգարեության մեկնություն 2:16

Ա. Պ. Լոպուխին (†1904)

16-17․ Եվ այն օրը, ասում է Տերը, դու պիտի կոչես Ինձ՝ «իմ ամուսին», և այլևս Ինձ «Բահաղներ» չես կոչի։ [16] Եվ Ես նրա շուրթերից պիտի հեռացնեմ բահաղների անունները, և նրանց անուններն այլևս չեն հիշատակվի։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն կանխատեսում է Տեր Աստծու հետ Իսրայելի «ամուսնական հարաբերությունների վերականգնումը», այսինքն՝ Ուխտի նորոգումը։ 16−րդ համարում Բահաղի անունը, ինչպես երևում է, օգտագործված է «տեր» ընդհանուր անվան իմաստով, քանի որ այն զուգորդվում է «իմ ամուսին» հասարակ անվան հետ։ Մարգարեն ցանկանում է արտահայտել այն միտքը, որ Տեր Աստծու հետ Իսրայելի «ամուսնական» անարատ ու մաքուր կապի վերականգնումով այդ հարաբերությունների հիմքը կլինի ոչ այնքան վախը (այլևս ինձ «իմ տեր» չես կոչի), որքան սերը (իմ ամուսին)։ Եթե Բահաղի անունն ընդունենք հատուկ անվան իմաստով, ապա մարգարեի միտքը կլինի հետևյալը՝ ժողովուրդը ոչ միայն կդադարի Տեր Աստծուն Բահաղ կոչել ու այսպիսով շփոթել նրանց, ու նաև Տեր Աստծու պաշտամունքի մեջ հեթանոսական հավելումներ անել, այլև ընդհանրապես կմոռանա Բահաղի անունը։
--------------------------------
[16] (Էջմիածին թարգ․) Այն օրը, - ասում է Տէրը, - ինձ կ՚անուանի՝ «Իմ ամուսին» եւ Բահաղիմ չի կոչի ինձ:
(Արարատ թարգ․) Այն օրը,- ասում է Տերը,- ինձ «այրս» կկոչես և ինձ այլևս «Բահաղս» չես ասի։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր, կոչեսցէ զիս Ա՛յր իմ, և ո՛չ կոչեսցէ զիս Բահաղիմ։