Ովսեեի մարգարեության մեկնություն 4:7

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ինչքան շատ են նրանք բազմանում, այնքան ավելի շատ են մեղք գործում Իմ հանդեպ։ Նրանց փառքը անարգանքի կվերածեմ։ (Սինոդական թարգ․) [7]
   
   Որքան Իսրայելի ժողովուրդը թվաքանակով ավելանում էր, այդքան էլ շատանում էր նրա մեղքերի թիվը։ Այդ պատճառով նրա փառքը, որ հիմնված էր նրա մեծաթիվ ժողովուրդ լինելու վրա, կխլվի նրանից և անարգանքի կվերածվի։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Քահանաները իրենց թուի աճի համեմատ մեղք գործեցին իմ նկատմամբ, նրանց փառքը անարգանքի կը վերածեմ:
(Արարատ թարգ․) Ինչքան բազմացան, այնքան մեղանչեցին իմ դեմ. նրանց փառքը ես անարգության պիտի փոխեմ։
(Գրաբար) Ըստ բազմութեան իւրեանց՝ նոյնպէս և մեղա՛ն ինձ. զփառս նոցա յանարգութիւն հասուցից։