Ովսեեի մարգարեության մեկնություն 5:5

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ Իսրայելի հպարտությունը պիտի խոնարհվի նրանց աչքի առաջ, և՛ Իսրայելը, և՛ Եփրեմը պիտի ընկնեն իրենց անօրենության պատճառով, նրանց հետ կընկնի նաև Հուդան։ (Սինոդական թարգ․) [5]
   
   Սլավոներենում «և Իսրայելի հպարտությունը կխոնարհվի» տարբերակն է, իսկ հունարենում՝ «Καί ταπεινωθήσεται ή ύβρις՝ Իսրայելի հպարտությունը կստորացվի»։
--------------------------------
[5] (Էջմիածին թարգ․) Իսրայէլի հպարտութիւնը կը խոնարհուի նրա առաջ. ե՛ւ Իսրայէլը, ե՛ւ Եփրեմը կը տկարանան իրենց անօրէնութեան մէջ, կը տկարանայ եւ Յուդան նրանց հետ:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի ամբարտավանությունը վկայում է նրա դեմ. Եփրեմը պիտի սայթաքի իր անօրենությամբ, Հուդան էլ պիտի սայթաքի նրանց հետ։
(Գրաբար) Եւ խոնարհեսցի հպարտութիւն Իսրայէլի յերե՛սս նորա. և Իսրայէլ և Եփրեմ տկարասցի՛ն յանօրէնութիւնս իւրեանց. տկարասցի՛ և Յուդայ ընդ նոսա։