Երեմիայի մարգարեության մեկնություն 1:15

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Որովհետև ահա Ես պիտի կանչեմ հյուսիսի թագավորությունների բոլոր ցեղերին,- ասում է Տերը, - և նրանք պիտի գան, և յուրաքանչյուրն իր գահը պիտի դնի Երուսաղեմի դարպասների մուտքին ու նրա բոլոր պարիսպների շուրջ և Հուդայի բոլոր քաղաքներում»։[15] «Եվ Ես նրանց վրա պիտի հրապարակեմ Իմ դատաստանները՝ իրենց բոլոր անօրենությունների համար, որովհետև նրանք թողեցին Ինձ և խնկարկեցին օտար աստվածներին ու երկրպագեցին իրենց ձեռքի գործերին»։ (Սինոդական թարգ․)
   
   Նաբուգոդոնոսորի բանակում ծառայող տարբեր ազգերը (Երեմ. 25։9) հյուսիսային են կոչվում, որովհետև Նաբուգոդոնոսորի զորքերը Պաղեստին են իջել հյուսիսից՝ Ասորիքի տարածքով։

   «Իր գահը պիտի դնի․․․», այսինքն՝ պիտի նվաճեն Երուսաղեմը և մյուս քաղաքները (Երեմ. 1:15)։

   «Խնկարկեցին». այստեղ օգտագործված «kitter » բայը նշանակում է զոհաբերության ժամանակ ճարպ կամ ալյուր այրել, այլ ոչ թե խնկարկել։

--------------------------------
[15] (Էջմիածին թարգ․) Ահա ես բոլոր թագաւորութիւններին միասին կանչելու եմ հիւսիսի երկրից, - ասում է Տէրը. - գալու են, եւ ամէն մէկն իր գահն է հաստատելու Երուսաղէմի դարպասների շեմերին, նրա շրջակայ բոլոր պարիսպների վրայ եւ Հրէաստանի բոլոր քաղաքների վրայ:
(Արարատ թարգմ.) Որովհետև ես ահա կկանչեմ հյուսիսի բոլոր թագավորությունների ազգատոհմերին,- ասում է Տերը,- որ գան, և ամեն մեկն իր աթոռը դնի Երուսաղեմի դարպասների մուտքին և նրա շրջակա բոլոր պարիսպների դիմաց և Հուդայի բոլոր քաղաքների դեմ։
(Գրաբար) զի ահաւասիկ ես միախուռն կոչեցից զամենայն թագաւորութիւնս թագաւորութեանց՝ ի հիւսիւսոյ երկրէ՝ ասէ Տէր. եկեսցեն եւ արկցեն զիւրաքանչիւր աթոռ ի վերայ սեմոց դրանցն Երուսաղէմի, եւ ի վերայ ամենայն պարսպացն նորա շուրջանակի, եւ ի վերայ ամենայն քաղաքաց Հրէաստանի։