Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ո՞ւր է այժմ քո թագավորը։ Թող նա փրկի քեզ քո բոլոր քաղաքներում։ Ո՞ւր են քո դատավորները, որոնց մասին դու ասում էիր․ «Տո՛ւր մեզ թագավոր և կառավարիչներ»։ (Սինոդական թարգ․) [10]
10−րդ համարում չի ասվում, որ Իսրայելն այլևս թագավոր չունի։ Մարգարեն միմիայն մատնանշում է թշնամու բոլոր քաղաքները մտնելու ժամանակ Իսրայելի թագավորների դրսևորած անճարությունը։
«Դու ասում էիր․ «մեզ թագավոր և կառավարիչնե՛ր տուր» միտքը մատնանշում է Դավթի տնից Իսրայելի անջատումը։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ո՞ւր է քո թագաւորը, որ փրկի քեզ քո բոլոր քաղաքներում, որ դատի քեզ, եւ որի մասին ասացիր, թէ՝ «Տո՛ւր ինձ թագաւոր եւ իշխան»:
(Արարատ թարգ․) Ո՞ւր է հիմա քո թագավորը, որպեսզի քեզ ազատի քո բոլոր քաղաքներում, որտե՞ղ են քո իշխանավորները, որոնց մասին ասում էիր. «Ինձ թագավոր և իշխաննե՛ր տուր»։
(Գրաբար) Ո՞ւր է թագաւորն քո, նա՛ փրկեսցէ զքեզ. յամենայն քաղաքս քո իրա՛ւ արասցէ քեզ. զորմէ ասացերն թէ տո՛ւր ինձ թագաւոր և իշխան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: