Ովսեեի մարգարեության մեկնություն 13:11

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ Ես քեզ թագավոր տվեցի Իմ բարկության պահին և հետ վերցրի Իմ զայրույթի մեջ։ (Սինոդական թարգ․) [11]
   
    Մարգարեի կողմից օգտագործված բայական ձևերը (տվեցի, վերցրի) ցույց են տալիս հաճախ կրկնվող գործողություն և կարող են թարգմանվել ներկա ժամանակով։ Մարգարեն ընդհանուր կերպով խոսում է թագավորական իշխանության մասին։

    «Հետ վերցրի» բառի փոխարեն սլավոներեն տեքստում «ընդհատեցի» (հունարեն՝ «έσχον») տարբերակն է։ Հավանաբար έσχον բառը առաջացել է նախնական απέσχον՝ «հեռացրի» բառից։

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ես քեզ թագաւոր տուեցի իմ բարկութեամբ եւ յետ վերցրի նրան իմ սրտմտութեամբ:
(Արարատ թարգ․) Ես իմ բարկությամբ քեզ թագավոր տվեցի և իմ զայրույթով նրան վերցրի։
(Գրաբար) Եւ ետու քեզ թագաւոր μարկութեամբ իմով, և կարճեցի սրտմտութեամբ իմով։