Ովսեեի մարգարեության մեկնություն 13:13

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ծննդկանի ցավերը պիտի հասնեն նրան. նա անմիտ որդի է, այլապես երկար չէր մնա ծնվող երեխայի պես։ (Սինոդական թարգ․) [13]
   
    13−րդ համարում Իսրայելին սպասվող աղետները համեմատվում են ծննդկանի ցավերի հետ։ Միաժամանակ այն միտքն է տրվում, որ այդ աղետները, ինչպես ծննդկանի ցավերը, ծառայելու են որպես նոր կյանքի սկիզբ։
    «Նա անմիտ որդի է, այլապ et երկար չէր մնա ծնվող երեխաների վիճակում»։ Արտահայտության երկրորդ հատվածը եբրայերենից ավելի ճիշտ կլինի հետևյալ կերպ թարգմանել․ «քանզի նա ժամանակին («էտ»՝ accusativus tеmporis) չի կանգնում երեխաների դռան մոտ», այսինքն՝ «մոր արգանդից դուրս չի գալիս»՝ դրանով դանդաղեցնելով և դժվարացնելով ծնունդը (Բրոդովիչ)։ Մարգարեն ցանկանում է ասել, որ Եփրեմը կարող էր հեշտացնել իր ծնունդը դեպի նոր կյանք, կարող էր ապաշխարության միջոցով պակասեցնել Աստծու դատաստանի տառապանքները, սակայն Եփրեմը «անմիտ որդի է»։

    Հունարենի և սլավոներենի՝ «դրա համար այժմ չի դիմանա որդիների կործանմանը» ընթերցումն առաջացել է Յոթանասնիցի կողմից բնագիր տեքստի խիստ բառացի կերպով փոխանցման հետևանքով։

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ծննդկանի պէս երկունք կը պատահի նրան. դա է քո իմաստուն որդին. դրա համար այժմ նա չի կարող տոկալ քո որդիների կործանմանը:
(Արարատ թարգ․) Ծննդկանի ցավեր են գալու նրա վրա. նա իմաստուն որդի չէ. որդեծնության արգանդի բերանին հապաղելու ժամանակը չէ։
(Գրաբար) Երկունք իբրև ծննդականի հասցեն նմա. դա՛ է որդին քո իմաստուն. վասն այնորիկ այժմիկ չկարասցէ հանդարտել ի բեկման որդւոց։