Ա. Պ. Լոպուխին (†1904)
Իսրայելի՛ որդիներ, լսեʹք այս խոսքը, որ Տերն ասաց ձեզ ու ամբողջ ժողովրդին, որին դուրս բերեց Եգիպտոսից` ասելով. (Սինոդական թարգ․)[1]
3−րդ գլխից սկսվում է Ամոսի մարգարեության գրքի երկրորդ հատվածը: Այստեղ ընդգրկված են Իսրայելի դեմ մարգարեի ասած խոսքերը, որոնցում դատապարտվում են ժողովրդի անօրենությունները, իսկ այնուհետև հայտարարվում է Իսրայելի թագավորության անկումը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Լսեցէ՛ք այս պատգամը, որ Տէրը խօսեց Իսրայէլի ձեր այդ տան եւ բոլոր այն տոհմերի դէմ, որոնց հանեց Եգիպտացիների երկրից:
(Արարատ թարգ․) Լսե՛ք այս խոսքը, որ Տերը խոսել է ձեր դեմ, ո՛վ Իսրայելի որդիներ, այն ամբողջ սերնդի դեմ, որ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ասելով.
(Գրաբար) Լուարո՛ւք զպատգամս զայս զոր խօսեցաւ Տէր ի վերայ ձեր տունդ Իսրայէլի. և ի վերայ ամենայն ազգաց զորս հանի յերկրէն Եգիպտացւոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: