Ամոսի մարգարեության մեկնություն 5:3

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Քանզի այսպես է ասում Տեր Աստված. «Քաղաքը, որը մարտի էր դուրս գալիս հազարով, մնալու է ընդամենը հարյուրով, իսկ ով դուրս էր գալիս հարյուրով, մնալու է տասը մարդով Իսրայելի տանը»: (Սինոդական թարգ․)[3]
   
    3−րդ համարում մատնաշվում է, որ մարգարեի եղերերգի հիմքը ապագայում Իսրայելի թագավորության բնակչության թվի ծայրահեղ նվազումն է:

    «Քաղաքը, որ դուրս էր գալիս(hajjozeth) հազարով». «jazah» (դուրս գալ) բայը «պատերազմ դուրս գալ» իմաստն ունի: Քաղաքներից դուրս եկող զինվորների թվի տասնապատիկ նվազումը ենթադրում է նաև ամբողջ բնակչության թվի համապատասխան չափով նվազում: Մարգարեի խոսքը հաստատում է տասը ցեղերից կազմված թագավորության մասին պատմությունը (տե՛ս Դ Թագ. 14։26, 17։26):

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուածը. «Այն քաղաքից, որից հազար մարդ էր դուրս գալիս, պիտի մնայ հարիւրը, եւ որից հարիւրն էր ելնում, պիտի մնայ տասը Իսրայէլի այդ տնից»:
(Արարատ թարգ․) Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Այն քաղաքում, որ հազար էր դուրս բերում, հարյուրը պիտի մնա, և այնտեղ, ուր հարյուր էր դուրս բերում, տասը պիտի մնա Իսրայելի տանը»։
(Գրաբար) Քանզի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ի քաղաքէ յորմէ ելանէին հազարք՝ մնասցէ հարեւր, և յորմէ ելանէին հարեւր՝ մնասցէ տասն տանդ Իսրայէլի։