Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Դուք, որ պառկում եք փղոսկրե մահճակալների վրա ու փափկանում եք ձեր անկողիններում, ուտում եք նախրի լավագույն խոյերը և կանաչախիտ արոտավայրերի հորթերը», (Սինոդական թարգ․)[4]
4−6−րդ համարներում մարգարեն դատապարտում է սամարացի իշխանների կերուխումները, և հատկապես, ինչպես ենթադրում են (Յունգերով), հենց մեհյաններում կատարվող ծիսական խնջույքները: «Ուտում եք նախրի լավագույն խոյերը» (եբրայերեն՝ «karim mizzon») արտահայտությունը Յոթանասնիցում «ἐπίφους ἐκ ποιμνίων» տարբերակով է փոխանցվել (սլավոներեն՝ «նախիրների այծերը»): «Կանաչախիտ արոտավայրերի հորթերը» (եբրայերեն` «vaagalim mithoch marbek»), այսինքն՝ նախրի մեջ եղած ու բտման համար նախատեսված հորթերը։ Յոթանասնիցի «καὶ μοσχάρια ἐκ μέσου βουκολίῶν γαλαθηνα» արտահայտությունը սլավոներենում՝ «հորթերը, որոնք նախրի մեջ կաթով են սնվում» տարբերակով է փոխանցվում:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) դուք, որ ննջում էք փղոսկրեայ գահաւորակներում, մեղկանում ձեր անկողիններում, հօտերից ուլեր էք ուտում եւ նախիրներից՝ պարարտ հորթեր,
(Արարատ թարգ․) որ պառկում եք փղոսկրյա անկողինների վրա և մեկնվում ձեր մահիճների վրա և հոտերից ուտում գառնուկներն ու գոմերից՝ հորթերը,
(Գրաբար) Որ ննջէ՛քդ ի գահոյս փղոսկրեայս, և փափկանայք յանկողինս ձեր. և ուտէք ուլս ի հօտից, և որթս դիեցիկս յանդւոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: