Մաղաքիա արք. Օրմանյան
եւ որովհետեւ իրենց մէջ արմատներ չունեն, այլ մի որոշ ժամանակի համար են, երբ խօսքի պատճառով նեղութիւն կամ հալածանք է վրայ հասնում, իսկոյն գայթակղւում են:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
Սուրբ Աթանաս Մեծ Ալեքսանդրացի
եւ որովհետեւ իրենց մէջ արմատներ չունեն, այլ մի որոշ ժամանակի համար են, երբ խօսքի պատճառով նեղութիւն կամ հալածանք է վրայ հասնում, իսկոյն գայթակղւում են:
Եղբայրնե՛ր իմ, մեզ համար այս աշխարհը նման է ծովի, որի մասին ասվում է. «Ահա ծովը՝ մեծ և լայնատարած, որի մեջ վխտացող կենդանիներին թիվ չկա. այնտեղ կան մեծամեծ ու փոքր գազաններ. այնտեղ նաև նավերն են լողում: Այնտեղ է վիշապը, որ դու ստեղծեցիր, որ խաղ անի ծովի հետ» (Սաղմոս 103։25-26): Այս ծովում մենք նավարկում ենք քամիների մեջ, և յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ ուղություն ընտրի: Հաջողությամբ նավահանգիստ է մտնում նա, ում ուղեկցում է Խոսքը, իսկ նավաբեկության է ենթարկվում նա, ում վրա իշխում է հաճույք ստանալու կիրքը: Վտանգ կա փոթորիկներից, քանզի ինչպես ծովում են փոթորիկներ և ալիքներ առաջանում, այդպես էլ աշխարհում են մեզ բազում դժվարություններ և վտանգներ սպասվում: Մինչդեռ անհավատները, ըստ Տիրոջ խոսքի․ «իրենց մեջ արմատներ չունեն, այլ մի որոշ ժամանակի համար են, երբ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է վրա հասնում, իսկույն գայթակղվում են»։ Անցողիկը փնտրելով՝ նրանք չեն կարողանում տանել բազում դժվարությունները:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: