Սուրբ Եփրեմ Ասորի
Եւ բռնելով մանկան ձեռքից՝ ասաց նրան՝ Տալի՛թա, կո՛ւմի, որ նշանակում է՝ աղջի՛կ, դո՛ւ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց:
«Եվ ... հրամայեց նրան ուտելու բան տալ» (Ղուկ. 8։55), որպեսզի ցույց տա առողջությունը, որը աղջիկը ետ էր ստացել կյանքի հետ միասին, քանի որ նման չէր այն հիվանդներին, որոնք հետզհետե գնում են դեպի առողջացում: Այսպիսով՝ արյունահոսող կնոջ բուժման վերաբերյալ կասկածներ ունեցողները ամաչեցին (Մարկ. 5։29), իսկ տասներկուամյա աղջկա կյանք վերադառնալու միջոցով ավելի շատ պարսավանքի ենթարկվեցին և մերկացվեցին, քան աղջկա հարության ժամանակ ներկա գտնվողները: Ի վերջո, արգանդի ապաքինումը տեղի ունեցավ գաղտնի, իսկ մարմնի վերակենդանացումը՝ բացահայտ: Հետևաբար, գաղտնի կերպով կատարվածը հայտնի դարձավ բացահայտորեն կատարվածի շնորհիվ:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ բռնելով մանկան ձեռքից՝ ասաց նրան՝ Տալի՛թա, կո՛ւմի, որ նշանակում է՝ աղջի՛կ, դո՛ւ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:35
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ բռնելով մանկան ձեռքից՝ ասաց նրան՝ Տալի՛թա, կո՛ւմի, որ նշանակում է՝ աղջի՛կ, դո՛ւ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց:
Նրան ուժ տալու համար Տերը բռնում է նրա ձեռքը:
Ա. Լոպուխին
Եւ բռնելով մանկան ձեռքից՝ ասաց նրան՝ Տալի՛թա, կո՛ւմի, որ նշանակում է՝ աղջի՛կ, դո՛ւ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց: (Սինոդական թարգմ․)[41]
Ավետարանիչն այստեղ արամերեն երկու բառ է մեջբերում, որոնք Քրիստոսն այն բանի համար է ասել, որպեսզի իր հեթանոս ընթերցողներին Քրիստոսի խոսքի հնչյունները լսելու հնարավորություն տա: Նա այս երկու բառերը որոշ ընդլայնմամբ է թարգմանում և «քեզ եմ ասում» (ճիշտ ընթերցումն է՝ «Տալի՛թա, կո՛ւմի») արտահայտությունն է ավելացնում:
--------------------------------
[41] (Էջմիածին թարգմ․) Եւ բռնելով մանկան ձեռքից՝ ասաց նրան՝ Տալի՛թա, կո՛ւմի, որ նշանակում է՝ աղջի՛կ, դո՛ւ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց:
(Արարատ թարգմ․) Հիսուսը, երեխայի ձեռքը բռնելով, նրան ասաց. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է՝ «Աղջի՛կ, ասո՛ւմ եմ քեզ, վե՛ր կաց»։
(Գրաբար) Եւ կալեալ զձեռանէ մանկանն՝ ասէ ցնա. Տա՛լիթա կո՛ւմի: Որ թարգմանի. Աղջի՛կ դու՝ քե՛զ ասեմ արի՛:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: