Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ մինչ լեռնից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի:
Նա պարզապես լռել չի պատվիրում, այլ նրանց կրկին հիշեցնում է տառապանքների մասին, սակայն չի նշում այն պատճառները, թե ինչու է նրանց լռել պատվիրում: Ի վերջո, նա ոչ թե հրամայում է, որ նրանք երբևէ ոչ մեկին չպատմեն այս մասին, այլ ասում է, որ ոչ ոքի չասեն, մինչև Ինքը մեռելներից հարություն առնի: Այսպիսով՝ դժվարությունների մասին լռելով՝ Նա նրանց բացահայտում է միայն լավ կողմերը:
Մաղաքիա արք. Օրմանյան
8-12. Եւ մինչ լեռնից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի: Նրանք այս խօսքը իրենց մտքում պահում էին եւ միմեանց հարցնում էին, թէ ի՛նչ է մեռելներից յարութիւն առնելը: Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»: Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի: Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկաւ, եւ նրան արեցին, ինչ որ կամեցան, ինչպէս որ գրուած է նրա
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:2
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:9
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ մինչ լեռնից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի:
Ինչո՞ւ է Հիսուս պատվիրում իր աշակերտներին, որ Պայծառակերպության մասին ոչ մեկի չպատմեն: Որպեսզի մարդիկ, լսելով Քրիստոսի այդպիսի փառքի մասին, հետագայում չգայթակղվեն, երբ Նրան խաչված տեսնեն: Միայն մեռելներից հարություն առնելուց հետո պատշաճ կլինի խոսել Քրիստոսի խաչելությունից առաջ տեղի ունեցած այդպիսի փառահեղ իրադարձության մասին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: