Մաղաքիա արք. Օրմանյան
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:13
Գրիգոր Պալամաս
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»:
Տերը, ոչ միայն նրան, այլ նաև բոլորին է ասում. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ»: Ինձ թվում է, որ աշակերտների՝ դևին հալածել չկարողանալը այդտեղ ներկա հրեաները հիմք դարձրին ոչ փոքր հայհոյության համար․ քանի որ, եթե նույնիսկ հրաշքի կատարման դեպքում նրանք չէին դադարեցնում հայհոյելը, ապա ես պատկերացնում եմ, թե որևէ պատճառ ունենալու պարագայում նրանք ինչեր կասեին: Հետևաբար, նրանց դառնությունը տեսնելով՝ Տերը ամբողջովին հերքում և ամոթահար է անում նրանց ոչ միայն կոշտ խոսքերով, այլ նաև մարդասիրությամբ լի գործերով ու բառերով: Այսպես ասելուց հետո Նա ավելացրեց. «Բերե՛ք նրան ինձ մոտ։ Եվ նրան բերեցին»:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»:
Այսպիսով՝ այդ մարդը, գալով Հիսուսի մոտ, մեղադրում է աշակերտներին, որ նրանք չեն կարողացել բուժել իր որդուն, բայց Քրիստոսը մեղադրանքը շրջում է հենց նրա դեմ և ասում է. «Դու հավատ չունես, ուստի ինքդ ես մեղավոր, որ քո որդին չի բժշկվել: Այնուամենայնիվ, Հիսուսի խոսքերը ոչ միայն այս մարդուն են վերաբերում, այլ Նա սա ասում է ընդհանրապես բոլոր հրեաների մասին և անհավատության համար նախատում է նրանց: Քանի որ ներկաներից շատերը կարող էին գայթակղվել այս դեպքից: Իսկ երբ Հիսուս ասում է. «Մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ»։ Սրանով ցույց է տալիս, որ Իր համար մահը փափագելի է, այսինքն, ասես, նա այս կերպ ցանկանում է ասել. «Ինձ համար ցավալի է ապրել անհավատներիդ հետ»: Այնուամենայնիվ, Նա միայն նախատինքով չի սահմանափակվում, այլ նաև բժշկում է՝ երիտասարդի բուժման մեջ ոչ թե ամբարտավանություն, այլ ավելի շատ խոնարհություն բացահայտելով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: