Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։49

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէ՛ջ ունեցէք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»:
   
   Լսե՛ք, թե ինչպես է Քրիստոս Անձամբ՝ «ուր նրանց որդը չի մեռնում, և կրակը չի հանգչում» (Մարկ. 9։47) բառերով խոսում այն մասին, որ այնտեղ իսկապես պատժից ազատում չի լինելու։
  Այժմ մեր դիմաց եղած հարցը բոլորովին աննշան չէ: Ընդհակառակը, սա վերաբերում է շատ կարևոր բաների, որոնց իմաստը կցանկանային իմանալ բոլոր մարդիկ, և  այդ բաներից կարևոր է
հատկապես հետևյալ հարցը՝ վերջավո՞ր է արդյոք գեհենի կրակը: Դրա անվերջ լինելու մասին հայտարարեց Քրիստոս՝ ասելով,  որ նրանց կրակը չի հանգչի, և նրանց որդը չի մեռնի: Ես գիտեմ, թե ձեր գլխում ինչ է կատարվում, երբ լսում եք սա, բայց ի՞նչ կարող եք անել: Ի վերջո, Աստված ևս հաճախ է այս մասին հիշեցնել հրամայում... և մենք ինքներս մեզ ծառայության մեջ ենք դնում ոչ թե մեր ազատ կամքով, այլ անհրաժեշտությունից ելնելով է, որ ստիպված ենք լինում ցավ պատճառել մեր ունկնդիրներին:
  «Ես սպանեցի և թաղեցի քո անցյալի մեղքերը,– ասում է Տերը,– ուրեմն ինչո՞ւ ես նորերը ծնում»: Մեղքերը որդերից ավելի վատն են, քանի որ երկրորդները փչացնում են մարմինը, իսկ առաջինները՝ հոգին, և էլ ավելի մեծ չարություն են ստեղծում: Մենք, սակայն, դրանք չենք զգում  և, հետևաբար, մեզ դրանցից մաքրել չենք ձգտում: Ի վերջո, հարբածը չգիտի, թե ինչումն է փչացած գինու գարշելիությունը, բայց նա, ով հարբած չէ,  միանշանակ գիտի այդ մասին: Այսպես է լինում նաև մեղքեր գործելու պարագայում. ողջախոհությամբ ապրողը գիտի դրանց կեղտոտությունն ու պղծությունը, մինչդեռ իրեն չարին մատնողը, նույնիսկ չգիտի, որ ինքը հիվանդ է, քանզի ծանրաբեռնված է արբեցությամբ: Եվ վատագույն արատների էությունն այն է, որ դրանք իրենց մեջ ընկածին թույլ չեն տալիս տեսնել իր կրած վնասի մեծությունը, այնպես որ,  իրենց մարմնով ցեխի մեջ թավալվելով, ընկածները կարծում են, որ դրա մեջ անուշահոտություն են վայելում։ Այդ պատճառով էլ նրանք ազատվել չեն կարողանում, բայց չնայած այն հանգամանքին, որ լի են որդերով, շարունակում են մնալ ինքնախաբեության մեջ, ճիշտ իրենց զարդերով զարդարողների պես: Նույն պատճառով էլ նրանք որդերին սպանել չեն ցանկանում, այլ իրենց մեջ սնուցում և աճեցնում են այնքան ժամանակ, քանի դեռ իրենք իրենց չեն հանձնում ապագա դարի որդերին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէ՛ջ ունեցէք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:41