Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։3

Մաղաքիա արք. Օրմանյան

Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:2
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»:
   
    Բայց Քրիստոսը՝ Ինքնագո Իմաստությունը, նրանց այնպես է պատասխանում, որ խուսափում է նրանց որոգայթներից: Նա հարցնում է նրանց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»:
   

Ա․ Լոպուխին

Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»: (Սինոդական թարգմ․) [3]
   
    «Նա ասաց նրանց»... Մատթեոսը (19։7) հարցն այնպես է ներկայացնում, որ Քրիստոսը նախ փարիսեցիների ուշադրությունը հրավիրում է ամուսնության մասին դրախտային, իսկ հետո միայն Մովսեսի օրենքի վրա, մինչդեռ Մարկոսը Քրիստոսի հրահանգները հակառակ կարգով է փոխանցում: Ակնհայտ է, որ երկու ավետարանիչներն էլ ցանկացել են միայն փարիսեցիների հետ Քրիստոսի ունեցած զրույցի էությունը փոխանցել, ուստի  ժամանակագրական կարգը խստորեն չեն պահպանել:
---------------------------------------
[3] (Էջմիածին թարգմ․) Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»:
(Արարատ թարգմ․) Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Մովսեսը ձեզ ի՞նչ է պատվիրել»։
(Գրաբար) Նա՝ պատասխանի ետ նոցա՝ եւ ասէ. Զի՞նչ պատուիրեաց ձեզ Մովսէս: