Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 11։4

Մաղաքիա արք. Օրմանյան

Գնացին եւ գտան աւանակը՝ կապուած դռան մօտ, դրսում, փողոցի մէջ, եւ այն արձակեցին:
   
    Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 11:1
   

Օգոստինոս Երանելի

Գնացին և գտան ավանակը՝ կապված դռան մոտ, դրսում, փողոցի մեջ, և այն արձակեցին:
 
    «Եվ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Հիսուս փառավորվեց (այսինքն՝ երբ Հիսուսը վկայեց Իր հարության զորության մասին), այն ժամանակ հիշեցին, թե այդ նրա մասին էր գրված, և իրենք այդ էին արել նրան» (Հովհ. 11։16):
... Երբ աշակերտներն անդրադարձան Սուրբ Գրքի այն հատվածներին, որտեղ խոսվում է Տիրոջ տառապանքներին նախորդող շրջանում, ինչպես նաև բուն տառապանքների ընթացքում կատարվածների մասին, նրանք տեսան, որ Նա, համաձայն մարգարեների խոսքերի, նստել է էշի վրա։

 

Թեոֆիլակտ Բուլղարացի

Գնացին և գտան ավանակը՝ կապված դռան մոտ, դրսում, փողոցի մեջ, և այն արձակեցին:
 
    Որովհետև կարևոր է նաև այն, որ առաքյալներին թույլատրվում է ավանակին տանել։ Սա չէր կարող լինել, եթե դրա տերերի վրա չազդեր ավանակին թողնել դրդող Աստծո զորությունը. նրանք աղքատ և աշխատավոր մարդիկ էին: Եվ հարկավոր է իմանալ, որ Տերը դա ապարդյուն չի անում, քանի որ նախկինում նա ավանակ չի պահանջել, այլ ոտքով բազմիցս անցել է Գալիլեան և Հրեաստանը, Նա դրա միջոցով ցույց է տալիս, որ կրկին տիրում է ավանակի նման անհնազանդ և անուս հեթանոսական ժողովուրդներին։ Նրանք իրենց մեղքերով կապված էին «փողոցում», այսինքն՝ այս կյանքում, «դարպասի մոտ», այսինքն՝ եկեղեցուց դուրս: Սակայն աշակերտները դրանք արձակեցին մկրտության և հավատքի միջոցով, և նրանք իրենց ուսերին վերցրին Տիրոջը, իսկ առաքյալները նրանց վրա դրեցին իրենց հագուստները, այսինքն՝ առաքինության բոլոր իրական կանոնները։ Նախկինում հեթանոսները, մերկ լինելով, անուս էին և անօրեն գործեր էին անում, սակայն առաքյալների կողմից (Քրիստոսի մոտ) բերվելու ժամանակից նրանք սովորեցին պարկեշտությամբ քայլել (կամ կյանք վարել), ուստի Քրիստոսը բարձրացվեց նրանց կողմից:

 

Ա․ Լոպուխին

Գնացին և գտան ավանակը՝ կապված դռան մոտ, դրսում, փողոցի մեջ, և այն արձակեցին: (Սինոդական թարգմ․) [4]

 
    «Կապված դռան մոտ՝ խաչմերուկի վրա (հայերենում «դրսում» է)»։ Ավելի ճշգրիտ՝ «Դռան մոտ՝ տան կողքով անցնող ճանապարհին մերձ» (ἐπὶ τοῦ ἀμφφδου):
--------------------------------
[4] (Էջմիածին թարգմ․) Գնացին եւ գտան աւանակը՝ կապուած դռան մօտ, դրսում, փողոցի մէջ, եւ այն արձակեցին:
(Արարատ թարգմ․) Նրանք գնացին ու ավանակը գտան փողոցից դուրս մի դռան մոտ կապված և արձակեցին այն։
(Գրաբար) Չոգան՝ եւ գտին զյաւանակն կապեալ առ դուրս արտաքոյ ի փողոցի անդ, եւ լուծին զնա: