Հաւատամք և յայսմ մի միայն ընդհանրական կաթուղիկէ առաքելական եկեղեցի.
Պողոս [առաքյալը] Քրիստոսի և Նրա մարմին Եկեղեցու օրինակով մեծ է ցույց տալիս աստվածպաշտության խորհուրդը, որը ծածկված էր հավիտյաններից ու սերունդներից, և այժմ այն բազմապատիկ իմաստությունն Աստծուց հայտնվեց երկնային իշխանություններին ու պետություններին (տե՛ս Եփես. 5:32, Կող. 1:26), որովհետև Աստված մարդացավ և մարդուն աստվածացրեց, տարավ նստեցրեց բարձունքներում` Մեծության աջ կողմում, և [մարդացյալ Քրիստոսը] միշտ այնտեղ է մնում, ինչպես ընդունում է սուրբ Եկեղեցու` Նրա Մարմնի հավատքը. որովհետև մարմին ենք Նրա մարմնից և հաստաբեստ ոսկր Նրա ոսկրերից` հավատով անխախուտ ու անախտ կերպով միավորված (տե՛ս Եփես. 5:30): Քանզի գթասեր Հայրը Սուրբ Հոգով և Հիսուս Քրիստոսով երկնային դարձրեց մեզ` երկրային ծնունդներիս, և Քրիստոսով նվաճեց մեզ մեկ միություն կազմելու համար` միասնական հավատի հաստատմամբ, կենսածնունդ Ավազանից մեկ մկրտությամբ, ինչպես և հաջորդաբար ասվում է.
Հաջորդը՝
Նախորդը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: