Երեմիայի մարգարեության մեկնություն 9:12

Թեոդորոս Կյուրացի

Ով իմաստուն այր է, թող հասկանայ այս բանը, եւ ում տրուած է Տիրոջ բերանի խօսքը, թող նա մեզ պատմի, թէ ինչի՛ համար կորստեան դատապարտուեց երկիրը: Լքուեց  ինչպէս անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով:
 
    Աստվածային շնորհ ստացողներին պատվիրվում է երևան բերել և բացատրել ամայության պատճառները: Սակայն Անձամբ է դա անում և ասում է, որ նրանք թողեցին փրկության համար տրված օրենքը, առաջնորդվեցին ունայն մտածումներով և ընտրեցին կուռքերին ծառայելը:
 

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

12-14. Ով իմաստուն այր է, թող հասկանայ այս բանը, եւ ում տրուած է Տիրոջ բերանի խօսքը, թող նա մեզ պատմի, թէ ինչի՛ համար կորստեան դատապարտուեց երկիրը: Լքուեց  ինչպէս անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով:   Եւ Տէրն ինձ ասում է. «Քանի որ դրանք թողեցին իմ օրէնքը, որ դրել էի նրանց աչքի առաջ, եւ ականջ չդրեցին իմ ձայնին,   հետեւեցին իրենց չար սրտերի հաճոյքներին ու այն կուռքերին, որոնց հետեւել սովորեցրին իրենց հայրերը,
 
    Մարգարեն հարցնում է` հնարավո՞ր է արդյոք Երուսաղեմում այն մարդկանցից գտնել որևէ իմաստունի, որին տրվում է Աստծո խոսքը, ով կկարողանա հռչակել Տիրոջ կամքը և բացատրել Հրեաստանը անապատ դարձնելու և բոլորի ոչնչացումից հետո այլևս ոչ ոքի չմնալու պատճառները։ Եվ դուրս կբերի Տիրոջ, սրան պատասխանող և բացատրող, պատճառները. քանի որ նրանք թողեցին Իր կողմից տրված Իր օրենքը, չլսեցին Նրա ձայնը, չլսեցին պատվիրվածը, այլ գնացին ըստ իրենց սրտի չարության: Հետևաբար, պետք է ապավինել ոչ թե սեփական կամքին, այլ Տիրոջը: Որովհետև «չար է բոլորի սիրտը» (Եր. 17:9), և «մեր սրտերից են դուրս գալիս չար մտքերը» (Մատթ. 15:19): Նրանք, ասում է, Բահաղի հետևից գնացին, ինչը անել սովորեցին իրենց հայրերից: Բահաղը սիդոնացիների կուռքն է և դրված է եզակի թվով, իսկ Բահաղները (Baalim) հոգնակի թվով է: Այսպիսով` պետք չէ հետևել ո՛չ հայրերի, ո՛չ էլ նախնիների սխալին, այլ պետք է հետևել Սուրբ Գրքի հեղինակությանը և Աստծու խրատող հրահանգներին։
   

Ա. Լոպուխին

«Կա՞ արդյոք այնպիսի մի իմաստուն, որը կհասկանա սա: Եվ ում հետ որ Տիրոջ բերանը խոսի, ու նա (այդ իմաստունը) բացատրի, թե երկիրն ինչո՛ւ կործանվեց և այրվեց, ինչպես անապատ, այնպես որ ոչ ոք չանցնի այնտեղով»։ (Սինոդական թարգմ․) [12]