Ա․ Լոպուխին
Տերն ինձ ասաց. «Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչների մեջ դավադրություն հայտնաբերվեց»: (Սինոդական թարգմ.)[9]
«Դավադրություն»։ Հրեաները, ակնհայտորեն, դեռևս Հովսիայի ժամանակներից, որը ցանկանում էր վերականգնել ճշմարիտ աստվածպաշտությունը, միմյանց հետ պայմանավորվեցին իրենց թագավորի մտադրությունների կատարման համար ոչինչ չանել: Նրանք ուղղակիորեն չընդդիմացան նրա բարեփոխումներին, բայց հոգու խորքում դեմ էին դրանց, և դրա արդյունքում, իհարկե, թագավորի բարեփոխումները չարմատավորվեցին Հրեաստանում:
---------------------------------------
[9] (Էջմիածին) Եւ Տէրն ինձ ասաց. «Յուդայի երկրի մարդկանց եւ Երուսաղէմի այդ բնակիչների մէջ տեղ է գտել չարամտութիւնը:
(Արարատ թարգմ.) Եվ Տերն ասաց ինձ. «Դավաճանություն կա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչների մեջ։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր. Գտաւ կնճիռն յարսդ յայդոսիկ՝ եւ ի բնակիչսդ Երուսաղէմի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: