Հովելի մարգարեության մեկնություն 1:16

Ա․ Լոպուխին

Արդյո՞ք ձեր աչքի առաջ, ձեր Աստծու տնից,  չպակասեցին կերակուրները՝  ուրախությունն ու խնդությունը: (Սինոդական թարգ․)[16]
   
   16−րդ համարում մարգարեն նշում է այն պատճառը, թե ինչու պետք է սպասել «Տիրոջ օրվա» գալուստին․ երկրին պատուհասած աղետը այդ օրվա նախանշանն է: «Պակասեցին կերակուրները» (սլավոներեն՝ «пищи взяшася», եբրայերեն՝ «օխել նիխրատ՝  охэль нихрат») արտահայտությամբ ավերածության անսպասելիության մասին միտք է արտահայտվում («нихрат»՝ կտրված):

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծու տնից՝ ուրախութիւնը եւ խնդութիւնը:
(Արարատ թարգ․)Ահա մեր աչքի առաջ կտրվել է կերակուրը, մեր Աստծու տնից՝ ուրախությունն ու ցնծությունը։
(Գրաբար)առաջի աչաց ձերոց. պակասեցան կերակուրք ի տանէ Աստուծոյ ձերոյ, ուրախութիւն և խնդութիւն։