Ա. Լոպուխին
1-11. Այսպես ասաց ինձ Տերը. «Գնա՛, քեզ համար քաթանե մի գոտի՛ գնիր և այն կապի՛ր մեջքիդ, բայց այն ջրի մեջ մի՛ դրիր»»։ [1] «Եվ ես գնեցի մի գոտի, համաձայն Տիրոջ խոսքի, և այն կապեցի մեջքիս»։ «Եվ Տիրոջ խոսքը մի ուրիշ անգամ էլ հասավ ինձ, և ասվեց»: «Վերցրո՛ւ քո գնած գոտին, որը մեջքիդ վրա է, և վե՛ր կաց, գնա՛ Եփրատ ու այնտեղ թաքցրո՛ւ այն ժայռի ծերպի մեջ»։ «Ես գնացի ու այն թաքցրի Եփրատի մոտ, ինչպես որ հրամայել էր ինձ Տերը»։ «Եվ շատ օրեր անցնելուց հետո Տերն ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ Եփրատ և այնտեղից վերցրո՛ւ այն գոտին, որը Ես քեզ հրամայել էի թաքցնել այնտեղ»»։ «Եվ ես գնացի Եփրատ, փորեցի ու գոտին վերցրի այն տեղից, որտեղ թաքցրել էի այն, և ահա, գոտին փտել էր, այլևս ոչ մի բանի պիտանի չէր»։ «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»: «Այսպես է ասում Տերը. «Այդպես Ես պիտի ջախջախեմ Հուդայի հպարտությունը և Երուսաղեմի մեծ հպարտությունը»»։ «Այս անպիտան ժողովուրդը, որ չի ուզում լսել Իմ խոսքերը, ապրում է ըստ իր սրտի կամակորության և գնում է ուրիշ աստվածների հետևից, որպեսզի ծառայի նրանց և երկրպագություն մատուցի նրանց, պիտի դառնա այս գոտու պես, որը ոչ մի բանի պիտանի չէ»։ «Որովհետև ինչպես որ գոտին է ամուր փաթաթվում մարդու մեջքին, այդպես էլ Ես Ինձ էի մոտեցրել Իսրայելի ամբողջ տանը և Հուդայի ամբողջ տանը, - ասում է Տերը, - որպեսզի նրանք լինեին Իմ ժողովուրդը և Իմ փառքը, գովաբանությունն ու զարդարանքը. բայց նրանք չլսեցին»։
(Սինոդակ. թարգմ.)
Մարգարեն Աստծուց մեջքին մշտապես վուշե գոտի կրելու հրաման է ստանում: Դա Իսրայելի և Հուդայի խորհրդանիշն է, որին Տերը չափազանց շատ էր մոտեցրել Իրեն: Մարգարեն այս գոտին չփչացնելու համար ջրի մեջ չի դնում, նույն կերպ էլ Աստված իր ժողովրդին թույլ չի տալիս անձնատուր լինել հեթանոսությանը: Վերջապես մարգարեն Աստծուց հրաման է ստանում գոտին տանել միջագետքյան Եփրատի հետ նույն անունն ունեցող գետի մոտ և դնել դրա մեջ, որպեսզի ջուրը թրջի, բայց իր տեղից չքշի ու տանի այն: Դրանից գոտին փչանում է: Նույն կերպ էլ Աստծուց հեռու և գերության մեջ գտնվող հրեա ժողովուրդը վերջնականապես կանպետքանա (Սա, սակայն, չի բացառում մնացորդի փրկությունը):
-------------------------------------------
[1] (Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Գնա՛ քեզ համար ձե՛ռք բեր կտաւէ գօտի, փաթաթի՛ր մէջքիդ, բայց ջրի միջով չանցնես»:
(Արարատ թարգմ.) Տերն ինձ այսպես ասաց. «Գնա՛ և քեզ համար քաթանի մեջքի մի գոտի՛ գնիր և այն կապի՛ր մեջքիդ։ Եվ այն ջուր չտեսնի»։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Գնա եւ ստացիր քեզ սփածանելի կտաւի, եւ ած զմիջով քո. եւ ընդ ջուր մի անցանիցես։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: