Զաքարիայի մարգարեության մեկնություն 3։5

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ ասաց. «Նրա գլխին մաքուր խո՛ւյր դրեք»։ Եվ նրա գլխին մաքուր խույր դրին ու նրան զգեստներ հագցրին, իսկ Տիրոջ Հրեշտակը կանգնած էր»։ (Սինոդական թարգ․)[5]
   
   Քահանայապետի գլխին դրվող մաքուր խույրի վերաբերյալ սուրբ Եփրեմ Ասորին հետևյալ մատնանշումն է անում. «Նախքան գերությունը ծառայող քահանային ասվել էր․ «քո վրայից հանելու եմ զարդարանքներն ու խույրը» (Եզեկ. 21:26), որը դրված է քո գլխին, իսկ այժմ Հրեշտակը պատվիրում է՝ ասելով․ «գերությունից վերադարձած քահանայի գլխին կրկին մաքուր խո՛ւյր դրեք» (Զաքարիայի մարգարեության մեկնություն // Творения. Т. 6. М., 1907, էջ 229):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եւ ասաց նրան. «Ահա վերացրի քեզնից քո անօրէնութիւնները: Պարեգօ՛տ հագցրէք նրան եւ սուրբ խո՛յր դրէք նրա գլխին»: Սուրբ խոյր դրեցին նրա գլխին եւ հագուստ հագցրին նրան:
(Արարատ թարգ․) Եվ ես ասացի, որ նրա գլխին մաքուր խույր դնեն։ Եվ մաքուր խույր դրեցին նրա գլխին և հանդերձներ հագցրին նրան։ Եվ Տիրոջ հրեշտակը կանգնած էր։
(Գրաբար) Եւ ասէ ցնա. Ահա բարձի ի քէն զանաւրէնութիւնս քո. Եւ ագուցէք դմա պճղնաւոր։ եւ դիք խոյր սուրբ ի գլուխ դորա, եւ եդին խոյր սուրբ ի գլուխ նորա. եւ զգեցուցին նմա հանդերձս։