Ամրդոլ վանքի միաբաններ Գրիգոր վարդապետ Շիրվանցին և Հովհաննես Կոլոտ վարդապետ Բաղիշեցին իրենց վանահոր` հրաշագործ Վարդան Բաղիշեցու մահից հետո, նոր վանահոր ընտրության հետ կապված ներվնական պայ քարներից վհատված, լքում են իրենց վանքը և 1706 թվականին հաստատվում Մշո Սուլթան Սուրբ Կարապետ վանքում:
Սուրբ Կարապետ հասնելու ճանապարհին երկու վարդապետները մահամերձ մի քուրդ երեխայի են բժշկում` հանգուցյալ Վարդանի խորհրդավոր խաչը գործածելով: Նրանք շատ լավ ընդունելության են արժանանում Սուրբ Կարապետ վանքում մեծահռչակ Վարդան վարդապետի աշակերտները լինելու շնորհիվ: Երկար զրույցներով վանականներին պատմում են Վարդանի ուսուցումների և հրաշագործությունների մասին, թե ինչպես էր նա Լեռների վրա իրեն հանդիպած անանուն սուրբից սովորել կրակով մկրտության մասին և ապա առաջնորդվել հոգևոր կյանքի խորքերը:
Մեծ երկրաշարժը մեծապես վնասել էր վանքի հիմնական կառույցները, որոնց նորոգության համար վանքն ակամա մտնում է մեծ պարտքերի տակ: Այդ ընթացքում` վանահոր վախճանվելուց հետո, Գրիգոր վարդապետն ընտրվում է որպես նոր աբբա հայր, իսկ Կոլոտ վարդապետը՝ փոխվանահայր: Պարտքերը մարելու նպատակով տարբեր պատվիրակություններ են դրամահավաքության ուղարկվում Վրաստան, Պարսկաստան և մայրաքաղաք Պոլիս: Կոլոտն ուղարկվում է մայրաքաղաք, ուր և հանդիպում է Սահակ պատրիարքին և արտոնություն ստանում քաղաքի երևելիներից Սարգիս խալֆայի հոր քառասունքին պատարագելու և քարոզելու:
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: