Զաքարիայի մարգարեության մեկնություն 11։1

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

1-3․ «Բացի՛ր քո դռները, ո՛վ Լիբանան, և թող կրակը լափի քո մայրիները»։ [1] «Ողբա՛, նոճի՛, որովհետև մայրին ընկավ, որովհետև կործանվեցին հզորները. ողբացե՛ք, ո՛վ Բասանի կաղնիներ, որովհետև տապալվեց անանցանելի անտառը»։ «Լսվում է հովիվների ողբի ձայնը, որովհետև ավերվել են նրանց արոտավայրերը. լսվում է կորյունների մռնչյունը, որովհետև ամայացել է Հորդանանի գեղեցկությունը»։ (Սինոդական թարգ․)
   
   Ընտրյալ ժողովրդի նկատմամբ Աստծու դատաստանը պատկերվում է երկրի ամայացման, նրա ամենակարևոր բարիքների ոչնչացման տեսքով. երկրի ավերումը թագավորության վերջնական կործանման նշան է: Իսրայելի նկատմամբ այս դատաստանը իրականացվել է հռոմեացիների կողմից: Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին հետևյալ կերպ է ընկալում հատվածը. մարգարեն «կանխատեսում է Նրա (այսինքն` Քրիստոսի) հանդեպ Իսրայելի որդիների անհավատությունը … և նաև այն, որ այդ պատճառով պիտի այրվի տաճարը և, անշուշտ, Երուսաղեմը … Սա կատարվեց հռոմեացիների ձեռքով, որոնց այդ ժամանակ առաջնորդում էին Վեսպասիանոսն ու Տիտոսը» (Զաքարիայի մարգարեության մեկնություն // Творения. Ч. 11. С. Посад, 1898. С. 148; Keil С.F. Op. cit. S. 616; Ռուժեմոնտ, Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 226; Urguhart J. Die erfüllten Weissagungen oder Gottes Siegel auf die Bibel. Barmen, 1903. S. 169, 170):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Բա՛ց արա քո դռները, ո՛վ Լիբանան, թող կրակը լափի քո մայրիները:
(Արարատ թարգ․) Բա՛ց արա քո դռները, ո՛վ Լիբանան, և կրակը թող լափի քո եղևնիները։
(Գրաբար) Բաց զդրունս քո, Լիբանան, եւ կերիցէ հուր զմայրս քո։