Զաքարիայի մարգարեության մեկնություն 11։17

Ա․ Լոպուխին

«Վա՛յ այն անբարեխիղճ հովվին, որը թողնում է հոտը; սո՛ւր նրա ձեռքին ու նրա աջ աչքին; նրա ձեռքն ամբողջությամբ չորանալու է, և նրա աջ աչքը` ամբողջությամբ խամրելու»: (Սինոդական թարգ․) [17]
   
   Վրեժխնդրություն է սպասվում անբարեխիղճ հովվին, որը բացարձակապես հոգ չի տանում իր հոտի համար: Մարմնի ամենաանհրաժեշտ մասերը` նրա ձեռքն ու աջ աչքը, հարվածի են ենթարկվում։ Այն բանի համար է ձեռքը կորցնում գործելու, իսկ աչքը` տեսնելու կարողությունը, քանի որ դրանք չեն ծառայում հոտի կարիքներին:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Վա՛յ քեզ, ո՛վ անարժան հովիւ, որ աչքաթող ես անում քո հօտը: Թող սուրը կտրի նրա բազուկը, թող հանի նրա աջ աչքը: Թող անպատճառ չորանայ նրա բազուկը, թող անպայման կուրանայ նրա աջ աչքը:
(Արարատ թարգ․) Վա՜յ փուչ հովվին, որ լքում է հոտը. սո՜ւր նրա բազկին և նրա աջ աչքին. նրա բազուկն ամբողջովին պիտի չորանա, և նրա աջ աչքը բոլորովին պիտի խավարի»։
(Գրաբար) Ով տարապարտ արաւտք, որ ընդ վայր հարէք զխաշինս. սուր ի բազուկ նորա՝ եւ յակն իւր աջոյ, բազուկ նորա գաւսանալով գաւսասցի, եւ ակն իւր աջոյ՝ կուրանալով կուրասցի։