Ա․ Լոպուխին
«Այն օրը աղբյուր է բացվելու Դավթի տան ու Երուսաղեմի բնակիչների համար, որպեսզի մաքրեն իրենց մեղքերն ու անմաքրությունները»: (Սինոդական թարգ․) [1]
Ապաշխարությանը, բնականաբար, հաջորդելու են մեղքից մաքրումը և սրբացումը: Դավթի տան և Երուսաղեմի բնակիչների համար (այսինքն՝ առանց բացառության բոլոր հրեաների համար՝ անկախ նրանց ունեցած դիրքից) այս մաքրման հասանելիությունը ներկայացվում է մաքրող ջրի աղբյուրի պատկերի ներքո:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այն օրը Դաւթի տան համար պիտի բացուի ամէն մի վայր՝ նրա փոփոխման ու մաքրման համար:
(Արարատ թարգ․) Այն օրը Դավթի տան համար և Երուսաղեմի բնակիչների համար մի աղբյուր է բացված լինելու մեղքից և անմաքրությունից մաքրվելու համար։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ եղիցի ամենայն տեղի բացեալ տանն Դաւթի ի փոփոխումն եւ ի սրսկումն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: