Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ դուք կիմանաք, որ Ես տվեցի այս պատվիրանը՝ Ղևիի հետ Իմ ուխտը պահելու համար,- ասում է Զորությունների Տերը»։ (Սինոդական թարգ․) [4]
Ռուսերեն թարգմանությունն ամբողջությամբ ճշգրիտ չի փոխանցում միտքը։ Ավելի ճիշտ ընթերցումն է. «Եվ դուք կիմանաք, որ Ես տվեցի այս պատվիրանը՝ Ղևիի հետ Իմ ուխտը պահելու համար» (Օրելլի, Տիխոմիրով և այլք)։ Երբ քահանաների վրա թափվեն այն անեծքները, որոնց մասին Աստված հենց նոր ասաց, այդ ժամանակ նրանք «կիմանան», այսինքն` վերջապես կհասկանան, որ Տեր Աստված իսկապես որոշել է շնորհների փոխարեն նրանց վրա ուղարկել ամեն տեսակ դժբախտություններ. սա ասես կլինի Նրա ուխտը քահանաների հետ, այսինքն` հաստատուն և անխախտ համաձայնություն։ «Ղևի» ասելով նկատի է առնվում Ղևիի ամբողջ ցեղը, որի մեջ քահանաները՝ Ահարոնի սերունդները, կազմում էին նրա լավագույն մասը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ դուք կ՚իմանաք, որ ես ուղարկեցի ձեզ այս պատուէրը՝ որ իմ ուխտը ղեւտացիների հետ է, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ.) Եվ դուք կիմանաք, որ ես եմ ձեզ ուղարկել այս նախազգուշացումը, որպեսզի իմ ուխտը Ղևիի հետ շարունակվի,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Եւ ծանիջիք՝ եթէ ես առաքեցի առ ձեզ զպատուէրդ զայդ՝ լինել ուխտի իմոյ առ ղեւտացիսն, ասէ Տէր ամենակալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: