Մաղաքիայի մարգարեության մեկնություն 2։13

Ա․ Լոպուխին

Եւ ահա, թե դուք էլ ինչ եք անում․ դուք ստիպում եք արցունքներով ծածկել Տիրոջ զոհասեղանը լացով և ողբով, այնպես որ Նա այլևս չի նայում ընծային և հաճությամբ չի ընդունում ձեր ձեռքի զոհերը։ (Սինոդական թարգ․) [13]
   
   Ինչպես երևում է հաջորդ համարից, մարգարեն այստեղ նկատի ունի իրենց կանանց հանդեպ հրեա ամուսինների նենգ վերաբերմունքը։ Տղամարդիկ մերժում էին իրենց կանանց, իսկ նրանք գնում էին իրենց բողոքները Տեր Աստծու զոհասեղանին ուղղելու (Զորաբաբելի տաճարում կանանց համար հատուկ բակ դեռևս չկար), իրենց պատճառված վիրավորանքի համար Տեր Աստծուն բողոքելու։ Տեր Աստված էլ, Իր հերթին, դավաճան ամուսիններին այն բանով էր պատժում, որ դադարում էր նրանց զոհերին ընդունել։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ինչ որ ես ատում էի, ա՛յն էիք անում. արցունքներով ծածկեցիք իմ սեղանը, տանջանքի լաց ու ողբով: Արժէ՞ արդեօք վերստին նայել ձեր զոհաբերումին եւ կամ այն ընդունել ձեր ձեռքերից:
(Արարատ թարգ․) Եվ երկրորդ՝ սա ևս անում եք. Տիրոջ զոհասեղանն արտասուքով եք ծածկում՝ լացով ու հեծեծանքով, այնպես որ նա այլևս ընծային չի նայում ու հաճությամբ չի ընդունում այն ձեր ձեռքից։
(Գրաբար) Եւ զոր եսն ատէի՝ առնէիք։ Ծածկեցէք արտասուաւք զսեղան իմ. եւ լալով եւ քըքովք յաշխատութեանց։ Եթէ արժա՞ն ինչ իցէ միւսանգամ հայել ի պատարագս ձեր, կամ առնուլ ընդունելութիւն ի ձեռաց ձերոց։