Ա․ Լոպուխին
Եւ մի՞թե այն մեկը չարեց նույն բանը, և նրանում հիասքանչ ոգի էր բնակվում, և ի՞նչ արեց այդ մեկը, նա ցանկանում էր Աստծուց սերունդ ստանալ։ Այսպիսով հոգ տարեք ձեր ոգու մասին, և ոչ ոք թող չդավաճանի իր երիտասարդության կնոջը։ (Սինոդական թարգ․) [15]
Առաջին հարցը պատկանում է օրենքը խախտելու մեջ մեղադրվող հրեաներին։ Նրանք մարգարեին ցույց են տալիս «մեկին», այսինքն` Աբրահամին, որը նույնպես, գնահատելով միայն իր սերունդը, որը նա տեսնում էր Իսահակի անձի մեջ, հեռացրեց իր հարճ Ագարին իր որդու՝ Իսմայելի հետ միասին։ Բայց չէ՞ որ Աբրահամը ընդգծված բարոյական հատկանիշների տեր մարդ էր («հիասքանչ ոգի» ուներ)։ Այդ հարցին մարգարեն էլ է հարցով պատասխանում․ «Ի՞նչ արեց այդ «մեկը»։ Նա այդպես վարվեց ոչ թե իր անձնական ինչ−որ եսասեր հաշվարկներից ելնելով և զգայական հակումներով առաջնորդվելով, այլ Իսահակին ստանալ, կամ, ավելի ճիշտ, իր մոտ պահել ցանկանալով, որի համար Իսմայելն արդեն վտանգավոր էր դառնում (Ծննդ․ 21։9)։ Այդ պատճառով հրեաները պետք է զգուշանան Աստծո բարկությունից («հոգ տարեք ձեր ոգու մասին», այսինքն` ձեր կյանքի մասին) և չբաժանվեն իրենց կանանցից։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Չէ՞ որ Տէրը ձեզ մէկ մարմին եւ հոգի արեց նրա հետ: Եւ ասացէք, թէ ուրիշ ի՞նչ է խնդրում Աստուած, եթէ ոչ զաւակ: Զգո՛յշ վարուեցէք ձեր հոգու հետ. քո երիտասարդութեան օրերի կնոջը մի՛ թող.
(Արարատ թարգ․) Մի՞թե Աստված նրանց մեկ չարեց. մարմնով և հոգով նրանն են։ Եվ ինչո՞ւ. աստվածավախ սերնդի համար։ Ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար, և երիտասարդությանդ կնոջ նկատմամբ անհավատարիմ մի՛ եղիր։
(Գրաբար) Եւ ոչ այլ ոք արար. եւ հատոր ոգւոյ նորա է։ Եւ ասացէք՝ թէ զի՞նչ այլ ինչ խնդրէ Աստուած՝ եթէ ոչ զաւակ։ Զգուշացարուք յոգիս ձեր, եւ զկին մանկութեան քոյ մի թողուր.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: