Ա․ Լոպուխին
Եվ փարավոնը տեսավ, որ դժվարությունը վերացել է, և կարծրացրեց իր սիրտը, նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը: (Սինոդական թարգ․)[15]
Պատուհասած աղետի «Մեղավորի» մասին մտածումը, Ում կամքի առջև հարկ էր խոնարհվել, փարավոնի գլխում ծագեց աղետի, պատուհասի ծանրության պատճառով: Սակայն դրա դարարումից հետո այդ միտքն անհետացավ: «Մարդկային սրտի համաձայն,- ասում է երանելի Օգոստինոսը,- Աստծո ողորմությունը ոմանց բերում է ապաշխարության, ոմանց էլ զինում է Նրա դեմ՝ հաստատելով չարի մեջ»:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Երբ փարաւոնը տեսաւ, որ դժուարութիւնը վերացել է, նորից կարծրացաւ նրա սիրտը, նա չլսեց նրանց, ինչպէս որ ասել էր Տէրը:
(Արարատ թարգ․) Սակայն երբ փարավոնը տեսավ, որ նեղությունն անցավ, խստացրեց իր սիրտը, և չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը:
(Գրաբար) Իբրև ետես փարաւոն թէ եղև դիւրութիւն, ծանրացա՛ւ սիրտ նորա. և ո՛չ լուաւ նոցա՝ որպէս և խօսեցա՛ւ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: