Ելից գրքի մեկնություն 12։33

Ա․ Լոպուխին

33-34. Եվ եգիպտացիները ստիպում էին ժողովրդին շուտ հեռանալ երկրից, որովհետև ասում էին. «Ամենքս էլ կմեռնենք»: [33] Ժողովուրդն իր հունցած, բայց դեռևս չհասունացած խմորը շորերի մեջ փաթաթելով՝ ուսն առավ: (Սինոդական թարգ․)
   
   Դեռևս չհասունացած, բայց, ակնհայտորեն, հասունացման համար պատրաստված հացի վերաբերյալ դիտարկումը իրավունք է տալիս ենթադրելու, որ ժողովրդին հայտնի չէր բաղարջ հացի վերաբերյալ օրենքը: Իրապես, այդ օրենքն ավելի ուշ է հայտարարվում, իսկ դրա կատարումը վերաբերում է ավետյաց երկրում բնակվելու ժամանակներին (Ելք 13:6-րդ և դրան հաջորդող համարները): Այս տեսակետին ոչ մի կերպ չի հակասում Ելք 12:39-րդ համարի դիտարկումը, ըստ որի հրեաները բաղարջ հաց թխեցին այն խմորից, որը վերցրել էին Եգիպտոսից: Այդ հացերի պատրաստումը ոչ թե բաղարջների մասին օրենքի կատարումն էր (Ելք 12:15), այլ պարզ անհրաժեշտությունից բխած հետևանք. հրեաներն իրենց հետ ճանապարհի պաշար չէին վերցրել, խմորը դեռ չէր թթվել (Ելք 12:34), ուստի նրանք ստիպված էին բավարարվել բաղարջ հացերով:
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Եւ եգիպտացիներն ստիպում էին իսրայէլացի ժողովրդին, որ շտապ դուրս գան երկրից, որովհետեւ ասում էին. «Նրանց պատճառով մենք բոլորս էլ կը մեռնենք»:
(Արարատ թարգ․) Եվ եգիպտացիները ստիպեցին ժողովրդին, որ շտապ այդ երկրից հեռացնեն նրանց, որովհետև ասում էին. «Ամենքս էլ կմեռնենք»:
(Գրաբար) Եւ բռնադատէին Եգիպտացիքն զժողովուրդն փութանակի հանել զնոսա յերկրէ անտի: Քանզի ասէին` թէ Ամենեքեան իսկ մեռանիմք