Ելից գրքի մեկնություն 13։1

Ա. Լոպուխին

1-2. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. [1] «Սրբացրո՛ւ Ինձ համար բոլոր իսրայելացիների անդրանիկ զավակներին, ամեն մի նախածին, մարդ թե անասուն, որովհետև Իմն է»: (Սինոդական թարգ․)
   

   Իսրայելին Եգիպտոսից դուրս բերելու գիշերը Տերը մահվանից փրկեց hրեաների և նրանց անասունների առաջնեկներին (Ելք 11:7, 12:23): Աստծով փրկված լինելու պատճառով հրեաները Նրա սեփականությունն էին՝ ըստ Տիրոջ խոսքի, թե՝ «Իմն է», պատկանում էին Նրան (Թվ. 3:13, 8:17), այդ պատճառով նրանք պետք է սրբագործվեին, առանձնացվեին (Ելք 13:12): Մարդկանց առաջնեկները պետք է նվիրաբերվեին Աստծուն՝ Նրան ծառայելու, ինչը միանշանակ հասկանալի է դառնում այնժամ, երբ անդրանիկների ծառայությունը հետագայում փոխարինվում է ղևտացիների ծառայությամբ (Թվ. 3:41, 45, 8:16-18), իսկ ահա մաքուր կենդանիների առաջնածինները պետք է զոհաբերվեին Աստծուն (Ելք 13:15):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
(Գրաբար) Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի` եւ ասէ.