Ա. Լոպուխին
Տերն իմ զորությունն է ու փառքը։ Նա իմ փրկությունը եղավ։ Նա իմ Աստվածն է, և ես կփառավորեմ Նրան։ Նա իմ Աստվածն է, և ես կմեծարեմ Նրան։ (Սինոդական թարգ․)[2]
Եգիպտացիներին հաղթող Տերը հրեա ժողովրդի համար «ամրություն» է, քանի որ Կարմիր ծովով անցումը և մահվանից փրկությունը ո՛չ թե Իսրայելի ուժի գործն էր, այլ Տիրոջ զորության շնորհը (Ելք 14:31): Ժողովուրդն ինքն իրենով միայն սարսափ ու աղաղակ տարածող եղավ (Ելք 14:10), նա ո՛չ ուժ ունի, ո՛չ փառք: Ամենաբարձրյալի զորությունը ժողովրդին փրկություն շնորհեց, այդ պատճառով Նա, ժողովրդի ուժն ու ապավենը լինելով, նաև նրա փրկությունն է: Որպես այդպիսին՝ Իսրայելում միայն Նա է պաշտամունքի և փառաբանության արժանի (հմմտ. Ծննդ. 28:20–21): Նա, Ով պահպանել էր նախահայրերին (Ա Մնաց. 16:19-22) ու կատարել էր նրանց տված խոստումը (Ծննդ. 15:14), ճշմարիտ Աստվածն է և այդ պատճառով արժանի է փառաբանվելու (Բ Թագ. 22:47, Սաղմ. 98:5, 117:28, Ես. 25:1, 57:15):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրը ինձ համար ընդունելի օգնական եղաւ, նա ինձ համար փրկութիւն եղաւ:
(Արարատ թարգ․) Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է։ Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան.
Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։
(Գրաբար) աւգնական ընդունելի իմ Տէր, եւ եղեւ Ինձ ի փրկութիւն: Սա է իմ Աստուած եւ փառաւոր արարից զսա: Աստուած Հաւր իմոյ` եւ բարձր արարից զսա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: