Ա. Լոպուխին
Թող պատեն նրանց ահն ու սարսափը,Քո բազկի հզորությամբ թող նրանք քարի պես թմրեն, մինչև որ անցնի Քո ժողովուրդը, Տե՛ր, մինչև որ անցնի Քո այս ժողովուրդը, որին ստացար: (Սինոդական թարգ․)[16]
Ժողովուրդների՝ նման կարգավիճակում լինելը դեպի Քանանի երկիր ճամփորդության հետագա ողջ ընթացքում ցանկալի էր հրեաների համար: Հրեաներին օգնող Բարձրյալի բազկից սարսափած՝ քարի նման համր, այսինքն՝ ինչ-որ բան ձեռնարկելու համար անզոր լինելով (Ա Թագ. 25:37), նրանք ի վիճակի չէին լինի ուժեղ դիմադրություն ցույց տալ հրեաներին (Բ Օր. 2:25, 11:25, հմմտ. Հեսու 2:9-11):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզօրութեամբ թող քարանան նրանք, մինչեւ որ անցնի քո ժողովուրդը, Տէ՛ր, մինչեւ որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար:
(Արարատ թարգ․) Ահն ու դողը պիտի համակի նրանց, Քարի պես կպապանձվեն Քո բազկի զորությունից, Մինչև որ անցնի Քո ժողովուրդը, ո՛վ Տեր, Մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին Դու ստացար:
(Գրաբար) Անկցի ի վերայ նոցա ահ եւ երկիւղ. մեծութեամբ բազկի քոյ քարասցին: Մինչչեւ անցցէ ժողովուրդ քո Տէր. մինչչեւ անցցէ ժողովուրդ քո այս զոր ստացար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: