Ա. Լոպուխին
Եվ եկան Եղիմ: Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր ու յոթանասուն արմավենի: Նրանք այնտեղ՝ ջրերի մոտ բնակվեցին: (Սինոդական թարգ․)[27]
Երկրորդ կանգառը Եղիմն է, որը Մեռայից ավելի հարավ է գտնվում՝ ներկայիս Վադի-Գառանդելում, որն առատ է սքանչելի արմավենիներով, կարմրաններով, ակացիաներով և հյութալի խոտով:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Եւ եկան հասան Եղիմ: Այնտեղ կային ջրի տասներկու աղբիւր ու եօթանասուն արմաւենի: Նրանք կայք հաստատեցին այնտեղ, ջրի մօտ:
Edit
(Արարատ թարգ․) Եվ եկան Եղիմ, որտեղ տասներկու ջրի աղբյուրներ և յոթանասուն արմավենիներ կային: Եվ այնտեղ՝ ջրերի մոտ, բանակ դրեցին:
(Գրաբար) Եւ եկին յԱղիմ. եւ էին անդ երկոտասան աղբեւր ջուրց, եւ եւթանասուն ծառ արմաւենեաց. եւ անդ բանակեցան առ ջրովն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: