Ելից գրքի մեկնություն 17։2

Ա. Լոպուխին

2-3․ Եվ ժողովուրդը սկսեց մեղադրել Մովսեսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»: Մովսեսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ինձ մեղադրում, ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»: [2] Եվ ժողովուրդն այնտեղ ծարավ զգալով՝ տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից կոտորվե՞նք մենք և մեր երեխաներն ու անասունները»: (Սինոդական թարգ․)
   
   Ժողովրդի՝ Մովսեսի հետ վեճն ըստ էության նրան ուղղված մեղադրանք էր Եգիպտոսից իրենց դուրս բերելու և նոր աղետի ենթարկելու՝ ծարավամահ անելու մեջ (Ելք 17:3): Դրա հիմքում ընկած էր աստվածային օգնության նկատմամբ կասկածը. ժողովուրդը ներքին անվստահություն ուներ Տիրոջ ներկայության նկատմամբ (Ելք 17:7), արդեն իսկ երկրորդ անգամ էր մեղք գործում (Ելք 15:24)՝ փորձելով վստահանալ, արդյոք Տերը կօգնի՞ Մովսեսին, թե՞ ոչ (հմմտ. Սաղմ. 77:18-րդ և հաջորդ համարները): Հենց այս տեսանկյունից է վեճը վերածվում Աստծուն փորձելու մեղքի:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսէսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»: Մովսէսը նրանց ասաց. «Ինչո՞ւ էք ինձ մեղադրում, ինչո՞ւ էք փորձում Տիրոջը»:
(Արարատ թարգ․) Եվ ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ ու ասաց. «Մեզ ջո՛ւր տվեք, որ խմենք»: Եվ Մովսեսն ասաց նրանց. «Ինչո՞ւ եք վիճում ինձ հետ, ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»:
(Գրաբար) Եւ բամբասէր ժողովուրդն զՄովսէս` եւ ասէին. Տուր մեզ ջուր զի արբցուք: Եւ ասէ ցնոսա Մովսէս. Զի՞ բամբասէք զիս. Եւ զի՞ փորձէք զՏէր: