Ելից գրքի մեկնություն 21։17

Ա․ Լոպուխին

17-19. Ով վատաբանի իր հորը կամ իր մորը, մահապատժի թող ենթարկվի: [17] Եթե երկու մարդ կռվեն, և նրանցից մեկը քարով կամ բռունցքով հարվածի մյուսին, և սա ոչ թե մահանա, այլ անկողին ընկնի։ Ապա եթե նա վեր կենա և կարողանա ցուպի օգնությամբ քայլել, հարվածողը թող անպատիժ լինի, սակայն թող տուժածի աշխատանքից զրկվելու վնասի ու բժշկության համար հատուցում վճարի: (Սինոդական թարգ․)
   
   18-33-րդ համարներում քննվում են հանցագործության տարատեսակ դեպքեր: Դրանց համար սահմանված պատիժները համապատասխանեցվում են հասցված վնասի չափերին:

   Կռվի ժամանակ մերձավորին վնաս հասցնողը պետք է փոխհատուցի այն, ինչից նրան զրկել է, այսինքն՝ պետք է վճարի գումարի այն չափը, որը տուժածը կարող էր վաստակել, եթե առողջ լիներ, այլև իր հաշվին պետք է բուժի տուժածին:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Ով որ վատաբանի իր հօրն ու իր մօրը, մահապատժի թող ենթարկուի:
(Արարատ թարգ․) Ով անիծի իր հորը կամ մորը, անպատճառ պիտի մահվան մատնվի:
(Գրաբար) Որ բամբասեսցէ զհայր իւր` կամ զմայր իւր, մահու մեռցի: