Ելից գրքի մեկնություն 22։14

Ա․ Լոպուխին

Եթե որևէ մեկը պարտքով անասուն է խնդրում իր հարևանից, և այն սատկում է կամ հափշտակվում, իսկ տերը դրա մոտ ներկա չի եղել, ապա նա թող հատուցի վնասը: (Սինոդական թարգ․)[14]
   

   Անասունը, որը օգտագործման նպատակով վերցվել է մերձավորից, պետք է ավելի մեծ զգուշությամբ պահվի, քան թե ի պահ վերցվածը, քանի որ առաջինի պարագայում կենդանին ուղղակիորեն օգուտ է տալիս այն վերցնողին: Այդ պատճառով, եթե նա հոգ չտանի կենդանու մասին, ապա պետք է պատժվի իր անփույթ պահվածքի համար, ինչի հետևանքով անասունը կարող է սատկել կամ վնասվել՝ իր հանդեպ դաժան վերաբերմունքի պատճառով:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եթէ մէկը մի իր կամ անասուն խնդրի մէկ ուրիշից, եւ դրանք ջարդուեն, սատկեն կամ յափշտակուեն, իսկ տէրը դրանց մօտ ներկայ չլինի, ապա աւանդը վերցնողը թող հատուցի վնասը:
(Արարատ թարգ․) Եվ եթե մեկն իր հարևանից անասուն փոխ առնի, և դա վնասվի կամ սատկի, ու նրա տերն իր հետ չլինի, պետք է անպատճառ ինքը հատուցի:
(Գրաբար) Իսկ եթէ ոք խնդրեսցէ ոք անաւթ յընկերէ իւրմէ, եւ բեկցի կամ մեռցի, կամ գերի գնասցէ, եւ տէր նորա չիցէ ընդ նմա, տուժելով տուժեսցի: