Ելից գրքի մեկնություն 23։4

Ա․ Լոպուխին

4-5․ Եթե գտնես քո թշնամու մոլորված եզանը կամ էշին, նրան վերադարձրու: [4] Եթե տեսնես քո թշնամու էշին իր բեռան տակ ընկած, մի՛ հեռացիր, այլ նրա հետ միասին բեռնաթափիր էշին: (Սինոդական թարգ․)
   
   Արդարությունը պահանջում է թշնամուն վերաբերվել եղբոր նման (Բ Օր. 22:1-4): Այս գաղափարը բացատրվում է դժբախտության ժամանակ թշնամուն օգնելու երկու օրինակով, ընդ որում՝ օգնության երկրորդ պարագայում արդեն պահանջվում է առավել մեծ անձնազոհություն, քանի որ շատ ավելի դժվար է թշնամու հետ մեկտեղ աշխատել նրա շահի համար («նրա հետ միասին բեռնաթափիր էշին»), քան օգնել թշնամուն նրա «բացակայության» պայմաններում (Ելք 23:5):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եթէ հանդիպես քո թշնամու մոլորուած եզան կամ էշին, դրան կը դարձնես ու կը հասցնես իր տիրոջը:
(Արարատ թարգ․) Եթե պատահես քո թշնամու մոլորված եզանը կամ էշին, անպատճառ նրան վերադարձրու:
(Գրաբար) Եւ եթէ պատահեսցես եզին թշնամւոյ քոյ, կամ իշոյ նորա մոլորելոյ, դարձուսցես եւ հասուսցես զնա առ նա: