Ելից գրքի մեկնություն 24։6

Ա․ Լոպուխին

6-8. Մովսեսը, վերցնելով զոհերի արյան կեսը, լցրեց ամանների մեջ, իսկ մյուս կեսով ցողեց զոհասեղանը։  [6] Նա, վերցնելով ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի։ Եվ նրանք ասացին. «Այն ամենը, ինչ ասել է Տերը, կկատարենք ու կլսենք»։ Եվ Մովսեսը, վերցնելով արյունը, ցողեց ժողովրդի վրա ու ասաց. «Սա այն ուխտի արյունն է, որ Տերը կնքեց ձեզ հետ, որպեսզի կատարեք Նրա բոլոր պատգամները»։ (Սինոդական թարգ․)

   
   Ինչպես արյուն երկու հավասարաքանակ չափաբաժինները՝ միասին վերցված, կազմում եմ մի ամբողջություն, այնպես էլ արյան մի մասով ցողված ժողովուրդը միության մեջ է մտնում Աստծո հետ, Ում ներկայության վայրը զոհասեղանն է, որն էլ ցողվում է արյան մյուս կեսով։ Իսրայելացիների Աստծո հետ ուխտ կնքելու ընթացքում արված զոհաբերության 24-րդ գլխի պատումը նշանակալիորեն տարբերվում է Եբրայեցիներին ուղղված գրության մեջ հիշվող միևնույն իրադարձության մասին հիշատակությունից (Եբր. 9:19-21)։ Համաձայն Պողոս առաքյալի խոսքերի՝ Իսրայելի ժողովուրդը ցողվում է ցուլերի և նոխազների արյունով, ընդ որում արյանը խառնված է եղել ջուր և այն ցողել են կարմիր բրդի ու զոպայի հետ։ Ցողվում էր ոչ միայն ժողովուրդը, այլ նաև օրենքի գիրքը, խորանը և աստվածպաշտության բոլոր առարկաները։ Ըստ մի մեկնության՝ տեքստերի այս տարբերությունն առաջացել է Պողոս առաքյալի՝ հրեական ավանդության վկայությունն ի նկատի ունենալու, իսկ մյուս հեղինակի՝ մաքրման օրն ի նկատի ունենալու պատճառով։ Այդ վերջինն ամենամյա հիշատակություն էր և այսպես կոչված «կրկնողությունը» Սինայում ուխտի կնքման օրվա: Հետևաբար զարմանալի չէ, որ առաքյալը նույնացնում է այս երկու օրերը։ Մաքրման օրը բացի երինջներից զոհաբերվում էին նաև այծեր, և արյամբ ցողվում էր խորանն ու դրա բոլոր պարագաները (Ղևտ. 16)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Մովսէսն առնելով զոհերի արեան կէսը՝ լցրեց ամանների մէջ, իսկ արեան միւս կէսը հեղեց զոհասեղանի առաջ:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն արյան կեսն առավ, լցրեց կոնքերի մեջ, իսկ մյուս կեսը ցողեց այդ զոհասեղանի վրա:
(Գրաբար) Եւ առեալ Մովսիսի զկէս արեանն արկ ի խառնելիսն. եւ զկէս արեանն եհեղ առաջի սեղանոյն: