Ա․ Լոպուխին
Եվ ծերերին ասաց. «Դուք այստեղ սպասեք, մինչև ձեզ մոտ վերադառնանք: Ահա Ահարոնը և Ովրը ձեզ հետ են: Ով որ գործ ունենա, թող նրանց մոտ գնա»: (Սինոդական թարգ․)[14]
Կարևոր գործերի լուծման ժամանակ Մովսեսին փոխարինողները նրա ամենամոտ օգնականներն են՝ Ահարոնը և Ովրը (Ելք 17:10 և այլն)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց ծերերին. «Հանգստացէ՛ք այստեղ, մինչեւ որ մենք վերադառնանք ձեզ մօտ: Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են: Եթէ որեւէ մէկը վէճ ունենայ, թող գնայ նրանց մօտ»:
(Արարատ թարգ․) Եվ ասաց ծերերին. «Դուք այստեղ սպասեք, մինչև ձեզ մոտ վերադառնանք: Ահա Ահարոնը և Ովրը ձեզ հետ են: Ով որ դատ ունենա, թող նրանց մոտ գնա»:
(Գրաբար) Եւ ասէ ցծերսն. Դադարեցէք այդր մինչչեւ դարձցուք առ ձեզ: Եւ ահա Ահարոն եւ Ովր ընդ ձեզ են: Եթէ ուրուք դատաստան ինչ լինիցի, երթիցեն առ նոսա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: