Ելից գրքի մեկնություն 26։18

Ա․ Լոպուխին

18-21․ Եվ խորանի համար մույթեր կպատրաստես, հարավային կողմում՝ քսան մույթ։ [18] Եվ քսան մույթերի տակ քառասուն արծաթե խարիսխներ կդնես։ Մեկ մույթի տակ՝ երկու խարիսխ իր երկու ճարմանդների համար, և մյուս մույթի տակ՝ երկու խարիսխ իր երկու ճարմանդների համար: Եվ խորանի մյուս՝ հյուսիսային կողմում, քսան մույթ կդնես։ Եվ դրանց համար արծաթե քառասուն խարիսխ թող լինի։ Մեկ մույթի տակ երկու խարիսխ, և մյուս մույթի տակ երկու խարիսխ: (Սինոդական թարգ․)

   
   Հյուսիսային և հարավային կողմերում կային 40 խարիսխներ՝ ամեն կողմում 20-ական։  Քանի որ ամեն խարիսխի լայնությունը կես կանգուն էր, ապա միմյանց մոտ դրված փողերից պետք է ստացվեր մեկ պատ՝ 30 կանգուն երկարությամբ։ Յուրաքանչյուր ագույցի համապատասխանում էր անցք ունեցող տակդիր՝ պատրաստված ագույցի չափով, որի մեջ էլ այն դրվում էր։ Սրա շնորհիվ սյուները ամրակայվում էին։ Խորանի սյուների տակդիրները տարբերվում էին բակի սյուների տակդիրներից, քանի որ ոչ թե պղնձյա էին, այլ արծաթյա, և դրանցից յուրաքանչյուրի վրա ծախսվել է մեկ տաղանդ արծաթ (Ելք 38:27)։ Դրանց ձևերը անհայտ են։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Վրանի հիւսիսային կողմում կը դնես քսան մոյթեր
(Արարատ թարգ․) Եվ վրանի համար տախտակներ կպատրաստես. դեպի հարավ, հարավային կողմում՝ քսան տախտակներ:
(Գրաբար) Եւ արասցես քսան սիւնակս խորանին ի հիւսւսոյ կողմանէ: