Ա. Լոպուխին
6-7․ Զոհասեղանի համար ձողեր կպատրաստես սատիմի փայտից և դրանք պղնձով կպատես։ [6] Եվ ձողերը կանցկացնես օղակների մեջ։ Ձողերը պետք է լինեն զոհասեղանի երկու կողմերից՝ այն բարձրացնելու համար։ (Սինոդական թարգ․)
Արդյո՞ք հատուկ օղակներ էին պատրաստվել, որպեսզի ձողերը մտցվեին դրանց մեջ, թե՞ դրանք ճաղերի օղակներն էին (Ելք 27։4)՝ բնագիրը լռում է։ Սակայն եթե ենթադրենք, որ ճաղերի օղակները գտնվում էին ներքևի կողմերում՝ անկյունային հատվածներում, ապա այլ օղակների գոյությունը կարելի է ավելորդ համարել։ Ձողերը ծառայում էին զոհասեղանը տեղափոխելուն, որն անբարենպաստ եղանակի դեպքում տեղափոխվելու ժամանակ ծածկվում էր հատուկ կաշվե ծածկոցով` «տաշախով» (Թվ. 4:13-14)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Զոհասեղանի համար լծակներ կը պատրաստես՝ լծակներ կարծր փայտից, եւ դրանք կը պատես պղնձով:
(Արարատ թարգ․) Եվ զոհասեղանի համար ձողեր կպատրաստես: Ձողերը պետք է լինեն սատիմի փայտից: Դրանք կպատես պղնձով:
(Գրաբար) Եւ արասցես լծակս սեղանոյն, լծակս յանփուտ փայտից: Եւ պատեսցես զնոսա պղնձով:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: