Ա. Լոպուխին
15-18. Եվ կվերցնես խոյերից մեկին, և Ահարոնն ու նրա որդիները թող իրենց ձեռքերը խոյի գլխին դնեն: [15] Կմորթես այդ խոյը, կվերցնես նրա արյունը և կցողես զոհասեղանի շուրջբոլորը: Եվ խոյը կբաժանես կտորների, կլվանաս նրա փորոտիքը, նրա ոտքերը և դրանք կդնես այդ կտորների ու գլխի վրա: Եվ ամբողջ խոյը կայրես զոհասեղանի վրա: Սա ողջակեզ է Տիրոջ համար՝ անուշահոտ զոհաբերություն Տիրոջը: (Սինոդական թարգ․)
Ողջակեզը պետք է կատարվի օրենքով տրված պատվիրանների համաձայն (Ղևտ. 1:3 և այլն):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Կ՚առնես խոյերից մէկը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին:
(Արարատ թարգ․) Եվ կվերցնես խոյերից մեկին, և Ահարոնն ու նրա որդիները թող իրենց ձեռքերը խոյի գլխին դնեն:
(Գրաբար) Եւ զխոյն զմի` առցես. եւ դիցեն քահանայքն որդիքն Ահարոնի զձեռս իւրեանց ի վերայ գլխոյ խոյին.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: