Ա. Լոպուխին
27-28. Կսրբագործես խոյի կուրծքը որպես նվիրագործություն, ինչպես նաև նրա զիստը, որը նվիրագործվեց, ու այն ամենը, ինչը Ահարոնի ու նրա որդիների կողմից կհանվի խոյի միջից: [27] Հավիտենական օրենք պիտի լինի Ահարոնի ու նրա որդիների համար իսրայելացիների մոտ, քանզի դա է, ըստ օրենքի, նրանց հասանելիք բաժինը:Եվ դա իսրայելացիների խաղաղության համար Տիրոջ առաջ զոհաբերվելիք ընծա թող լինի: (Սինոդական թարգ․)
Ընծայման գործողության միջոցով կուրծքն ու ազդրը սրբագործվում են և դուրս են գալիս ընդհանուր կիրառությունից, այսինքն՝ դադարում են կիրառվել չսրբագործված մարդկանց կողմից: Դրանք ընծայվում են Տիրոջը. «Դա նվիրագործում է»: Աստծուն ընծայվածը չի կարող վերադարձվել այն ընծայող ժողովրդին, և հենց Աստված է Իրեն ընծայվածը տալիս Իր քահանաներին: Այդ իսկ պատճառով այն, ինչը հիմա տրվում է Մովսեսին, հետագայում պետք է տրվի քահանայապետին՝ Ահարոնին ու նրա որդիներին՝ քահանաներին:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Կը սրբագործես խոյի կուրծքը որպէս նուիրաբերութիւն, ինչպէս նաեւ՝ նրա զիստը, որը նուիրագործուեց:
(Արարատ թարգ․) Եվ Ահարոնի համար ու նրա որդիների համար կսրբագործես զոհաբերվող խոյի երերացնելու լանջամիսը և բարձրացնելու ազդրը:
(Գրաբար) Եւ սրբեսցես զերբուծն ի նւէր, եւ զերի նուիրին որ նուիրիցի: Եւ որ ինչ հանիցի ի խոյէն
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: