Ելից գրքի մեկնություն 30։22

Ա. Լոպուխին

22-23․ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. [22] «Քեզ համար վերցրո՛ւ լավագույն անուշահոտ նյութերը. հինգ հարյուր սիկղ մաքուր զմուռս, դրա կես չափով, այսինքն՝ երկու հարյուր հիսուն սիկղ անուշահոտ կինամոն, երկու հարյուր հիսուն սիկղ անուշահոտ խնկեղեգ։ (Սինոդական թարգ․)
   
   Յուղը, որը կիրառվում էր վկայության խորանի, նրա առանձին հատվածների, Ահարոնի ու նրա որդիների օծման համար (Ելք 30:26 և այլն), պատրաստվում էր Բեսելիելի կողմից (Ելք 31:2, 11): Յուղի բաղադրության մեջ մտնում էր «ինքնահոս զմռնենի», այսինքն՝ զմռնենու ծառի յուղը, որն ինքնահոս կերպով կաթիլ առ կաթիլ դուրս էր գալիս նրա բնի տարբեր հատվածներից: Զմռնենու քանակը նշվում է «հինգ հարյուր»՝ առանց չափման միավոր հիշատակելու: Սակայն ինչպես երևում է 24-րդ համարից՝ «սրբազան սիկղի չափով», չափման միավոր էր ծառայում «սրբազան սիկղը». 500 սրբազան սիկղը հավասար է 16 ֆունտի: Կինամոնը, այսինքն՝ կինամոնի ծառի պտուղը, որը հիմա հանդիպում է Հնդկաստանում և Ցեյլոն կղզում, պետք է վերցվեր 250 սիկղ, այսինքն՝ 8 ֆունտ քանակով: Անուշաբույր եղեգը, որն ունի հոտավետ արմատներ, հնում հայտնի էր որպես ամենաանուշաբույր բույսերից մեկը:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
(Գրաբար) Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի,